ՄՄ մտնելու մասին որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ. Սարգսյան
03.09.2013,
19:39
Մաքսային միություն մտնելու և այնուհետև Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ, իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ տեղի ուենցած հանդիպումից եհտո հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միություն մտնելու և այնուհետև Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ, իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ տեղի ուենցած հանդիպումից եհտո հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում ևս շարունակելու բարեփոխումները»,– ասել է նա։
Հայկական պետության ղեկավարը նշել է նաև, որ 20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձևավորել է իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձևաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը և արդյունավետությունը:
«Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից»,– ընդգծել է նա։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ՌԴ նախագահի հետ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հայտնել է Մաքսային միություն մտնելու և այնուհետև Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման մասին։
Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Մոսկվան հուսով է, որ Մաքսային միության բոլոր անդամները կաջակցեն միավորմանը միանալու Երևանի որոշմանը, Ռուսաստանը և Հայաստանն արդեն քաղաքական որոշում են ընդունել։ –0–