Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը վայր դրեց նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

02.05.2018, 18:15
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական տվեց:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը վայր դրեց նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը վայր դրեց նախարարի պաշտոնակատարի լիազորությունները։ Այդ մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները` հղում անելով նախարարության մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանին։

«ԱՌԿԱ» գործակալությունը փորձում է տեղեկություն ստանալ Արմեն Ամիրյանից և նրա մամուլի ծառայությունից։

Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016թ. սեպտեմբերին: Նա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարելուց և կառավարության հրաժարականից հետո ստանձնել էր նախարարի պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը:

Այն բանից հետո, երբ մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ն հատուկ նիստում մերժեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կոչ արեց սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, տոտալ արգելափակում, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների։

Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։–0–