Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Սենեգալ
27.11.2014,
11:22
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ երկօրյա այց կունենա Սենեգալ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ երկօրյա այց կունենա Սենեգալ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա Սենեգալում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին:
Հայաստանը 2009 թ.-ից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումներին։ Կիշնասում 2012թ. հոկտեմբերին կայացած գագաթնաժողովին Հայաստանը դարձավ այդ կազմակերպության լիիրավ անդամ։--0—