Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ ղեկավարի պաշտոնի թեկնածուի հարցում արդեն կողմնորոշվել է
11.05.2018,
12:50
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի փոխարեն տեսնում է «Սիվիլիտաս» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Սալբի Ղազարյանին, գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի փոխարեն տեսնում է «Սիվիլիտաս» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Սալբի Ղազարյանին, գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։
Պարբերականը հիշեցնում է, որ Ղազարյանի գործընկերը` Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին կառավարության ղեկավար նշանակվելու առիթով։
Իր շնորհավորանքում Օսկանյանը, մասնավորապես, նշել է, որ ինքն անձամբ պատրաստ է բերել իր փորձը, գիտելիքներն ու հմտությունները` կողքից նոր կառավարության հաջողություններին նպաստելու համար։ -0-