Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
02.10.2025,
11:08
Նա հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն:
Այս մասին հայտնում են վարչապետի գրասենյակից։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին:
Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: