Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն
30.04.2018,
19:06
Ընդդիմության առաջնորդ, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետի ընտրության միակ թեկնածուն երկրի Ազգային ժողովում:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ընդդիմության առաջնորդ, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետի ընտրության միակ թեկնածուն երկրի Ազգային ժողովում:
««Ելք» խորհրդարանական խմբակցությունը Հայաստանի Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան առաջադրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել», - հայտնում է երկրի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես վարչապետի թեկնածու։
Ապրիլի 28–ին ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրի վարչապետի ընտրություններում։ Նույն օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում։ ՀՅԴ–ն ևս որոշում է ընդունել աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։–0–