Рейтинг@Mail.ru
USD
361.81
EUR
405.3
RUB
4.2671
GEL
139.08
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Օհանյանը Պենտագոնի ներկայացուցչի հետ հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել

19.02.2015, 12:56
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին:
Օհանյանը Պենտագոնի ներկայացուցչի հետ հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը և ԱՄՆ եվրոպական հրամանատարությունից ժամանած բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի` նշելով, որ «համագործակցությունն իրականացվում է թափանցիկության ու փոխադարձ վստահության մթնոլորտում և դինամիկ զարգացում է ապրում»:

Հանդիպմանը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:-0-