Պանամայի և Կոլումբիայի խորհրդարանների` Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերը չեն արտահայտում այդ երկրների պաշտոնական դիրքորոշումները. ԱԳՆ ղեկավար
28.09.2013,
13:38
Պանամայի խորհրդարանի բանաձևը չի արտահայտում երկրի պաշտոնական դիրքորոշումը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է Պանամայի ԱԳՆ ղեկավար Ֆերնանդո Ֆաբրեգան, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Պանամայի խորհրդարանի բանաձևը չի արտահայտում երկրի պաշտոնական դիրքորոշումը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է Պանամայի ԱԳՆ ղեկավար Ֆերնանդո Ֆաբրեգան, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները տեղեկացրել էին, որ ընթացիկ տարվա օգոստոսին Պանամայի Ազգային ժողովում «Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման մասին» բանաձև էր ընդունվել։
Ֆաբրեգան ընդգծել է, որ իր երկրի Սահմանդրությամբ արտաքին քաղաքականությունը հանդիսանում է Հանրապետության նախագահի իրավասությունը և Պանամայի կառավարության դիրքորոշումն է չեզոքություն պահպանել` նպատակ ունենալով նպաստել խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը:
ՀՀ ԱԳՆ նախարար Նալբանդյանը Մարիա Անխելա Հոլգինին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Այս համատեքստում Կոլումբիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Կոլումբիայի խորհրդարանի հիմնախնդրի վերաբերյալ արտահայտված մոտեցումները չեն արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը և վերահաստատեց աջակցությունը միջազգային իրավունքի հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Ըստ ադրբեջանական մամուլի տեղեկատվության, հուլիսի վերջին Կոլումբիայի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերի և ազգային պաշտպանության հարցերի երկրորդ կոմիտեն ընդունել է «Հայ–ադրբեջանական հակամարտության» բանաձև, որն առաջադրվել է Կոլումբիայի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Հերնան Պենագոս Հիրալդոյի կողմից։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Նալբանդյանը նաև հանդիպել է և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանի հետ, ում հետ մտքեր է փոխանակվել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։
Նալբանդյանը սեպտեմբերի 25–28–ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-