Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
419.23
RUB
4.2997
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Փարիզը խոստանում է ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

12.11.2012, 20:00
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին հավաստիացրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կընդունվի, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Փարիզը խոստանում է ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին հավաստիացրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կընդունվի, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Ֆրանսիայի նախագահը նման հայտարարությունն արել է Փարիզում հայկական պետության ղեկավարի հետ ճաշի ընթացքում:

Ֆրանսիայի խորհրդարանը նախորդ տարի դեկտեմբերի 22-ին ընդունել էր մի օրինագիծ, որը ենթադրում էր մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք ցեղասպանության ժխտման համար:

Սակայն մեկ ամիս անց Ֆրանսիայի բարձրագույն վերահսկիչ ատյանը՝ Սահմանադրական խորհուրդը, օրենքը հակասահմանադրական ճանաչեց. խորհրդի անդամների կարծիքով, օրենսդիրը «ոտնձգություն է կատարում խոսքի և հաղորդակցության ազատության նկատմամբ»:

Ֆրանսիական խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց Թուրքիայում: Թուրքական իշխանությունները սպառնացին Ֆրանսիային, իսկ կառավարության ղեկավար Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը երբեք չի ճանաչի այդ օրենքը, իսկ ինքն անձամբ այլևս չի մեկնի Ֆրանսիա, եթե օրենքն ընդունվի:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր հերթին հանձնարարեց կառավարությանը պատրաստել ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի նոր տեքստ՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի կարծիքը:

Նախընտրական ժամանակահատվածում Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ չի ձգձգի օրինագիծը վերադարձնելու հարցը:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին Ֆրանսիա կատարած եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։--0-