Рейтинг@Mail.ru
USD
360.54
EUR
398.4
RUB
4.3927
GEL
138.94
2026 թ. նոյեմբերի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Փաշինյան․ Հայաստանը կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ԵՄ–ի հետ մերձեցման ֆոնին

24.09.2026, 11:38
Փաշինյան․ Հայաստանը կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ԵՄ–ի հետ մերձեցման ֆոնին
Փաշինյան․ Հայաստանը կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ԵՄ–ի հետ մերձեցման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը մտադիր է շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Եվրոպական միության հետ երկրի հետագա մերձեցման մասին «Ռոսիա» հեռուստաալիքի հարցին:

«Մենք ծրագրում ենք շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ինչպես որ ասում էինք»,- ասել է Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում:

Պատասխանելով այն հարցին, թե կհաջողվի՞ արդյոք Հայաստանին «երկու աթոռի վրա նստել», վարչապետը հայտարարել է. «Ինչո՞ւ երկու աթոռի վրա: Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա, այնպես որ երկուսի կարիքը չունենք»:

Փաշինյանը մեկնաբանել է նաև եվրոպական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների դուրսբերման հեռանկարները: Լրագրողը հիշեցրել է եվրոպական կողմի հայտարարությունների մասին՝ հայկական արտադրանքի 99%-ի, այդ թվում՝ մրգի և բանջարեղենի համար ԵՄ շուկա մուտքն ապահովելու հնարավորության վերաբերյալ:

Այն հարցին, թե մտավախություն չունի արդյոք, որ եվրոպական կողմը կարող է չկատարել խոստումները, Փաշինյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ պետք է խաբեն»:

«Մեր բոլոր գործընկերների հետ փորձում ենք լինել ազնիվ, բաց և հույս ունենք փոխադարձության»,- ասել է վարչապետը:

Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև

Հայաստանի իշխանություններն առաջ են մղում Եվրամիության հետ մերձեցման և եվրոպական չափանիշներին անցնելու կուրս, միևնույն ժամանակ հայտարարում են ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու մտադրության մասին այնքան ժամանակ, քանի դեռ երկու ինտեգրացիոն ուղղություններին մասնակցությունը համատեղելի կլինի:

Մոսկվան բազմիցս զգուշացրել է ԵՄ չափանիշներին Հայաստանի անցման հնարավոր տնտեսական հետևանքների մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի կրճատել Հայաստանի հետ ինտեգրացիոն տնտեսական համագործակցությունը: Նրա գնահատմամբ՝ հանրապետությունը կարող է կորցնել ՀՆԱ-ի մինչև 14%-ը ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո էներգակիրների գների աճի դեպքում:

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին հայտարարել է, որ գազի մատակարարումներն այս պահին ապահովված են, գործընկերների հետ շփումները շարունակվում են, իսկ հնարավոր ռիսկերը մնում են կառավարելի երկրի տնտեսության համար: