Рейтинг@Mail.ru
USD
360.54
EUR
398.4
RUB
4.3927
GEL
138.94
2026 թ. նոյեմբերի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Փաշինյանը՝ Իրանի նախագահին․ իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող ռազմավարական ծրագրերում

09.10.2026, 10:07
Շեշտվել է նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը
Փաշինյանը՝ Իրանի նախագահին․ իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող ռազմավարական ծրագրերում

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Թուրքմենստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հագեցած օրակարգ և իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող ռազմավարական նախագծերում:

Ինչպես տեղեկացում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ շփումները և գոհունակությամբ նշել, որ դրանք նպաստում են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը:

Շեշտվել է նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: