Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Փաշինյանն ու Ալիևը կարճատև զրույց են ունեցել Եգիպտոսում

13.10.2025, 15:50
Եգիպտոսում հանդիպել են Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը
Փաշինյանն ու  Ալիևը կարճատև զրույց են  ունեցել Եգիպտոսում

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը շփվել են Եգիպտոսում։ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճատև զրույց են ունեցել։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։

Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին:

ՀՀ վարչապետը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։