Рейтинг@Mail.ru
USD
362.32
EUR
405.44
RUB
4.2481
GEL
139.35
2026 թ. հոկտեմբերի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը

20.07.2012, 16:59
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 23-ին երկօրյա պաշտոնական այցով  Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը:
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 23-ին երկօրյա պաշտոնական այցով  Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինն ու պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՌԴ Պետդումայի նախագահը հանդիպում կունենա գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ եւ հանդես կգա ելույթով:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:--0-