ՀՀ ԱԺ պատգամավորները շնորհավորել են նոր նախարարներին
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները կառավարության հարցուպատասխանից առաջ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել են փոխվարչապետին և տարածքային կառավարման նոր նախարարին։
ՀՀ ԱԺ–ն նոյեմբերի 17-ին վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնց համաձայն` կմիավորվեն տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև կստեղծվի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն։
«Շնորհավորում եմ Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետի պաշտոնում և Արմեն Երիցյանին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,– ասաց Սահակյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին Արմեն Երիցյանին նշանակել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար։ Իսկ նոյեմբերի 28-ից Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար` զբաղեցնելով նաև փոխվարչապետի պաշտոնը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:34 03.12.2014