Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Պատմական իրադարձություն տեղի ունեցավ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն հաստատվեց․ Փաշինյան

09.08.2025, 08:00
Վարչապետը նշեց, որ սա կարևոր հաջողություն է տարածաշրջանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
Պատմական իրադարձություն տեղի ունեցավ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն հաստատվեց․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը ԱՄՆ և Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքում։

«Պատմական իրադարձություն տեղի ունեցավ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն հաստատվեց։ Հաստատված խաղաղությունը պետք է շարունակենք ինստիտուցիոնալիզացնել: Ուզում եմ իմ խոնարհումի խոսքրը ասել մեր բոլոր նահատակներին, նրանց ընտանիքների անդամներին», – ասաց նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Վարչապետը նշեց, որ սա կարևոր հաջողություն է տարածաշրջանի, Հայաստանի և Ադրբեջանի համար։

«Ի վերջո հասել ենք այն կետին, որ մեր ռազմավարական նպատակի իրականացման մի մեծ անկյունաքար ենք դրել, խոսքը առաջին հերթին Հայաստանի Հանրապետության հարատևության, ՀՀ քաղաքացիների բարեկեցության, երջանկության, անվտանգության մասին է»,- ասաց վարչապետը:

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։