ՀՀ ՔԱԳՎ–ն նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել մի շարք երկրների ավիացիոն իշխանությունների հետ
03.12.2014,
18:53
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համատեղ պատվիրակությունը Վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ 2014 թվականի նոյեմբերի 16-ից 23-ը այցելել էր Ինդոնեզիա Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հովանու ներքո կազմակերպվող Օդային հաղորդակցությունների շուրջ բանակցությունների կոնֆերանսին (ԻԿԱՆ/2014) մասնակցելու նպատակով:
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համատեղ պատվիրակությունը Վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ 2014 թվականի նոյեմբերի 16-ից 23-ը այցելել էր Ինդոնեզիա Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հովանու ներքո կազմակերպվող Օդային հաղորդակցությունների շուրջ բանակցությունների կոնֆերանսին (ԻԿԱՆ/2014) մասնակցելու նպատակով:
Կոնֆերանսի շրջանակներում հայկական պատվիրակությունը օդային հաղորդակցությունների շուրջ երկկողմանի հանդիպումներ է անցկացրել Եվրամիության պատվիրակության և 13 պետությունների քաղաքացիական ավիացիոն իշխանությունների պատվիրակությունների հետ: Այդ երկրների թվում էին Լեհաստանը, Իսլանդիան, Նիդերլանդները, Ավստրալիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Սինգապուրը, Կատարի Պետությունը, Թաիլանդը, Քուվեյթի Պետությունը, Նորվեգիան և Հորդանանը:
Հանդիպումների ընթացքում յուրաքանչյուր պատվիրակությանը հայկական կողմը մանրամասն ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2013-2014 թվականներին որդեգրած օդային ոլորտի ազատականացման քաղաքականությունը շահագրգիռ կազմակերպություններին՝ առավելապես ավիաընկերություններին, ներկայացնելու իրենց հետագա բիզնես ծրագրերում Հայաստանը նույնպես ներառելու նպատակով:
«Հայկական պատվիրակության հետ երկկողմանի բանակցություններին մասնակցող բոլոր պատվիրակությունները համաձայնվեցին ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք նախատեսված են յուրաքանչյուր կողմի ներպետական ընթացակարգերով»,– նշված է հաղորդագրության մեջ:-0-