Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Փորձագետը զգուշացնում է Սյունիքի հնարավոր ներգրավման մասին Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեպքում

13.06.2025, 13:04
Եթե Իրանի վրա Իսրայելի հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը, հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը
Փորձագետը զգուշացնում է Սյունիքի հնարավոր ներգրավման մասին Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/ԱՌԿԱ/․ Եթե Իրանի վրա Իսրայելի հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը, հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի վրա, ինչի հետևանքով կան զոհեր և տուժածներ։

«Այդ հարցում գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը, որին վերջին ամիսներին Իսրայելը բառացիորեն «լցոնել է» զենք-զինամթերքով։ Հատկապես որ Թուրքիայի զինված ուժերն էլ զորավարժությունների անվան տակ այս պահին ու առնվազն մինչև հունիսի վերջ Նախիջևանում են լինելու՝ այդպիսով ապահովելով Սյունիքի արևմտյան կողմի վրա ճնշումը», – գրել է Գեղամյանը Telegram–ի իր ալիքով։

Նա նշել է, որ սա դեպքերի ու իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարներից է։

«Պատկերավոր ասած՝ Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա, իսկ վառոդի հոտը թաքցվում է մեր հանրության կողմից և դրա փոխարեն ամեն օր «ցանում են» էժանագին օծանելիք («ներդրումներ», «կրթվել» և այլն) ու թուլացնում ազգային ինստիտուտները (մերձավորարևելյան այս ճգնաժամի մեջ հայ եկեղեցին կարող է ոչ միայն ներքին, այլև արտաքին կարևոր դերակատարում ունենալ՝ հաշվի առնելով նրա դերը, հարգանքը ու կապերն այս տարածաշրջանում)», – նշել է Գեղամյանը։