Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Պուտինն ԱՊՀ–ում առկա ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր կքննարկի Հայաստանի ղեկավարի հետ

30.08.2013, 12:51
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկի փոխգործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում, ուրբաթ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինն ԱՊՀ–ում առկա ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր կքննարկի Հայաստանի ղեկավարի հետ
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկի փոխգործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում, ուրբաթ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Երկրների առաջնորդների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3–ին Մոսկվայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ենթադրվում է, որ կքննարկվեն նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին, Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցեր»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-