Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցություններ է վարում ՀՀ ոստիկանապետի հետ
09.04.2013,
19:42
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լքեց իր կողմնակիցներին, որոնք փորձում էին Բաղրամյանի պողոտայով շարժվել ՀՀ նախագահի նստավայր, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ բանակցություններ վարելու նպատակով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լքեց իր կողմնակիցներին, որոնք փորձում էին Բաղրամյանի պողոտայով շարժվել ՀՀ նախագահի նստավայր, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ բանակցություններ վարելու նպատակով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
«Ժառանգություն» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Ռուբեն Հակոբյանը կոչ արեց ցուցարարներին սադրանքների չենթարկվել և չշփվել ոստիկանության հետ` տեղեկացնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա պահին գտնվում է Օպերայի շենքի մոտ, որտեղ բանակցություններ է վարում ոստիկանության հետ։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում հերթական անգամ նախազգուշացրել էր հանրահավաքի մասնակիցներին անօրինական գործողությունների հետևանքների մասին։
Ներկա պահին երթի մասնակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում։ Ոստիկանները փորձում են ետ հրել ամբոխին դեպի Ազատության Հրապարակ։
Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչած Րաֆֆի Հովհաննիսյանը երեքշաբթի` նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, երթ անցկացրեց Երևանի կենտրոնական փողոցներում։
Կեսօրին Հովհաննիսյանի կողմնակիցներին չէր հաջողվել գնալ Բաղրամյան պողոտա, որտեղ գտնվում է պետության ղեկավարի նստավայրը, քանի որ ոստիկանությունը փակել էր նրանց ճանապարհը։Եվ ոստիկանության հետ բանակցություններից հետո Հովհաննիսյանը որոշել էր վերադառնալ Ազատության Հրապարակ։
ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններում, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` հավաքելով ընտրողների ձայների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Սակայն Հովհաննիսյանը չի ընդունում քվեարկության արդյունքները, նա բողոքարկել է դրանք Սահմանադրական դատարանում և երեքշաբթի Ազատության հրապարակում «այլընտրանքային» երդմնակալություն է անցկացրել։ -0-