ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը հաջողություն մաղթեց Սերժ Սարգսյանին
09.04.2013,
12:41
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հաջողություններ մաղթեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հաջողություններ մաղթեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։
«Ես Սերժ Սարգսյանին վաղուց եմ ճանաչում, եթե անկեղծ լինեմ` անցյալ դարից»,– ասաց Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու համար Երևան ժամանած Իվանովը։
Նա նշեց, որ նրանց կենսագրությունները նման են, երկուսն էլ ժամանակին աշխատել են պետանվտանգության մարմիններում, ղեկավարել են Պաշտպանության նախարարությունը, եղել են իրենց երկրների Ազգային անվտանգության քարտուղարներ։
«Մենք ընդհանուր շատ բան ունենք, շատ հարգում եմ նրան և հաջողություններ եմ մաղթում»,– ասաց Իվանովը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։ -0-