Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՌԴ–ն պատրաստ է օգնել բոլոր հարցերի լուծման գործում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Լավրով

21.05.2025, 14:17
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմամբ
ՌԴ–ն պատրաստ է օգնել բոլոր հարցերի լուծման գործում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմամբ, հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք համարում ենք, որ դրա համար ամուր հիմք է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև 2020–2022թթ․–ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, պատրաստ ենք օգնել բոլոր հարցերի լուծման գործում, որոնք հիմա պետք է կարգավորել՝ այդ փաստաթղթի լիարժեք ստորագրման համար», – նշեց Լավրովն այսօր Երևանում երկու պատվիրակությունների միջև ընդլայնված հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով, «միշտ կարող ենք հույսը դնել մեզ վրա և′ տրանսպորտային, և′ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ–ադրբեջանական սահմանի սսահմանազատման և այս կապակցությամբ առաջացող բոլոր հումանիտար հարցերի լուծման գործում՝ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի հետաքրքրությունները»։