Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին

12.09.2019, 18:44
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին։ Այդ մասին առաջին ատյանի դատարանի արդյունքներով հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին։ Այդ մասին առաջին ատյանի դատարանի արդյունքներով հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

«Մենք ներկայացրել ենք մեկ միջնորդություն, որը հիմնված է եղել ՍԴ որոշման վրա»,– լրագրողներին նիստից հետո ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Ավելի վաղ նույն օրը Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պահանջել է ազատել նախկին նախագահին։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր հերթին կոչ արեց մերժել պաշտպանության պահանջն առանց խափանման որևէ միջոցի Քոչարյանին ազատելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4–ին ուսումնասիրել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը»: ՍԴ–ն Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել Քոչարյանի գործով մեղադրանքի որոշ կետեր։ Դատարանի որոշմամբ, 35–րդ հոդվածով քրեական գործն ու քրեական հետապնդումը հակասում է Սահմանադրության 27–րդ հոդածի 1–ին մասի 4–րդ կետին, 61–րդ հոդվածի 1–ին մասին, 63–րդ հոդվածի 1–ին մասին և 78–րդ հոդվածին։–0–