Рейтинг@Mail.ru
USD
364.18
EUR
420.08
RUB
4.3052
GEL
139.8
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Ռուսաստանի օրն ասոցացվում է ռուս հասարակության կյանքի բոլոր ոլորտներում տեղի ունեցած հիմնարար փոխակերպումների հետ, ՀՀ վարչապետ

12.06.2013, 11:45
Ռուսաստանի օրն ասոցացվում է այն հիմնարար փոխակերպումների հետ, որոնք տեղի ունեցան ողջ ռուս հասարակության քաղաքական, տնտեսական և հոգևոր կյանքում՝ նոր, ժամանակակից Ռուսաստանի կառուցմամբ, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ:
Ռուսաստանի օրն ասոցացվում է ռուս հասարակության կյանքի բոլոր ոլորտներում տեղի ունեցած հիմնարար փոխակերպումների հետ, ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի օրն ասոցացվում է այն հիմնարար փոխակերպումների հետ, որոնք տեղի ունեցան ողջ ռուս հասարակության քաղաքական, տնտեսական և հոգևոր կյանքում՝ նոր, ժամանակակից Ռուսաստանի կառուցմամբ, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետը Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն և երջանկություն: «Բարի ավանդույթի համաձայն, այս օրը, բարեկամների շրջապատում, մենք նշում ենք այս երիտասարդ, սակայն կարևոր տոնը, որը կապված է ռուսական պետության նորագույն պատմության շրջադարձային իրադարձությունների հետ: Մեր ժողովուրդների կողմից պատմական ընտրություն է կատարվել՝ հօգուտ քաղաքացիական հասարակության կառուցման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի արդիականացման»,– ասել է նա։ «Ռուսաստանի օրը տոն է, որը միավորում է այդ երկրի բոլոր քաղաքացիներին՝ տարբեր սերունդների և տարբեր ազգային մշակույթների»,– նշել է նա։ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ անցած երկու տասնամյակների ընթացքում Հայաստանին և Ռուսաստանին ոչ միայն հաջողվել է պահպանել դարավոր եղբայրական և բարեկամական կապերը, այլև ամրապնդել այն հիմքը, որի հիման վրա հայ-ռուսական հարաբերությունները վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության մակարդակով: «Կարևոր է, որ մեր հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են՝ շնորհիվ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում իրականացվող նոր նախաձեռնությունների»,– ասել է նա։ Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ունենալով նման ընդարձակ հասարակական աջակցություն՝ երկու երկրներին կհաջողվի համատեղ ջանքերով էլ ավելի ամրապնդել երկկողմ միասնականությունը: Որպես երկու պետությունների առաջընթացի կարևոր նախապայման՝ Տիգրան Սարգսյանը նշել է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: –0–