Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել
15.11.2016,
11:23
Ռուսաստանի քննչական կոմիտեն տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ հարուցել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի քննչական կոմիտեն տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ հարուցել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի կայքին։
Ըստ հաղորդման, հանցագործության հանգամանքները կապված են 2016թ. նոյեմբերի 14-ին Ալեքսեյ Ուլյուկաևի կողմից $2 մլն-ի ստացման հետ՝ «Ռոսնեֆտ»-ի կողմից «Բաշնեֆտ»-ի 50% պետական մասնաբաժնի ձեռքբերման գործարքին նախարարության կողմից դրական եզրակացություն տալու համար:
Նախարարը ձերբակալված է, ընթանում են օպերատիվ քննչական աշխատանքներ: Առաջիկայում քննությունը մեղադրանք կառաջադրի Ուլյուկաևին և միջնորդություն կներկայացնի խափանման միջոցի ընտրության վերաբերյալ։ -0-