Սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հայ պայմանագրային զինծառայող է վիրավորվել, ՀՀ ԶՈՒ–ն վերահսկում է իրավիճակը
13.02.2013,
13:12
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է պայմանագրային զինծառայող 22–ամյա Գևորգ Մելիքբեկյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է պայմանագրային զինծառայող 22–ամյա Գևորգ Մելիքբեկյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նախօրեին երեկոյան կրակոցների են ենթարկվել ՀՀ Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ գյուղեր, խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան։
ՀՀ Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ իրավիճակը ՀՀ զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է:
«Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։ –0–