Սարգսյանը փաստաթղթերը ներկայացրել է Հայաստանի ԿԸՀ` ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածու գրանցվելու համար
27.12.2012,
17:29
Հայաստանի գործող նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը 2013 թվականի փետրվարի 18–ին կայանալիք նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործող նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը 2013 թվականի փետրվարի 18–ին կայանալիք նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ.-ի փետրվարի 18-ին: Թեկնածուների գրանցման ժամկետ է հաստատվել հունվարի 4-14-ն ընկած ժամանակահատվածը, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին և կտևի մինչև փետրվարի 16-ը՝ ժամը 24:00-ն:
Պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվելու մասին հայտարարել են նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազդարար» ամսագրի խմբագիր Մարտիկ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։
ՀՀ ներկա նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա ընտրությունների գլխավոր ֆավորիտն է։ Դեկտեմբերի 15–ին Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Ընտրություններին Սարգսյանը գնալու է «Դեպի ապահովված Հայաստան» կարգախոսով։ --0--