Սարգսյանի վստահված անձինք ընտրատեղամասերում իրենց տեղը կզիջեն Բագրատյանի և Հովհաննիսյանի վստահված անձանց
18.02.2013,
09:59
Պետության գործող ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը հայտարարում է, որ իր վստահված անձինք ընտրատեղամասերում իրենց իրավունքը կզիջեն հօգուտ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց` նրանց առկայության դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Պետության գործող ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը հայտարարում է, որ իր վստահված անձինք ընտրատեղամասերում իրենց իրավունքը կզիջեն հօգուտ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց` նրանց առկայության դեպքում։
Սարգսյանի վստահված անձինք կենտ տեղամասերում կզիջեն իրենց իրավունքը նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի վստահված անձանց, իսկ զույգ տեղամասերում` Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց օգտին։
Տվյալ որոշումն ընդունվել է ՀՀ Ընտրական օրենսգրքի 59–րդ հոդվածի հիման վրա, որի համաձայն` թեկնածուների վստահված անձինք քվեարկության ողջ ընթացքում իրավունք ունեն գտնվելու հանձնաժողովի երկու անդամների միջև և անմիջականորեն վերահսկել վերջիններիս գործողությունները, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ որոշ դեպքերում Սերժ Սարգսյանի վստահված անձինք հնարավորություն ունեն առաջնահերթ կարգով օգտվել այդ իրավունքից, քանի որ Սերժ Սարգսյանը միակ թեկնածուն է, ով առաջադրվել է խորհրդարանում ներկայացված կուսակցության կողմից, ինչպես նաև հաշվի առնելով ընտրությունների նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացման կարևորությունը և քվեարկության գործընթացի ընթացքի առավել արդյունավետ դիտարկումը։
ՀՀ ԸՕ–ի 59–րդ հոդվածի դրույթներից մեկում ասված է, որ ընտրողների գրանցման և ընտրողներին քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամների աշխատատեղերից յուրաքանչյուրի միջև նախատեսվում է առնվազն մեկ աշխատատեղ` վստահված անձի համար:
Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացվում են այսօր` փետրվարի 18-ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ --0—