Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Սուրեն Պապիկյանը կղեկավարի Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբը. ԶԼՄ

11.02.2020, 13:20
Սուրեն Պապիկյանը կղեկավարի Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբը. ԶԼՄ
Սուրեն Պապիկյանը կղեկավարի Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբը. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./ԱՌԿԱ/. Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը կղեկավարի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, հայտնում է «Ժամանակ» թերթը:

Հիշեցնենք, որ Պապիկյանը ղեկավարում էր նաև 2018-ի խորհրդարանական ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։  

Նշվում է, որ նա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, և համարվում է, որ ավելի արդյունավետ կկազմակերպի տեղական կառույցների աշխատանքը հօգուտ Սահմանադրական փոփոխությունների:

Հիշեցնենք, որ Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։-0-