Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումը
15.07.2019,
21:08
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումն է տեղի ունեցել երկուշաբթի նախագահական նստավայրում։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումն է տեղի ունեցել երկուշաբթի նախագահական նստավայրում։ Այդ մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-