Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

01.10.2025, 10:33
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ընդգծելով այնպիսի տրանսպորտային ուղու կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Ընդգծվել է նաև վերջնական խաղաղություն հաստատելու մեր վճռականությունը», - ասվում է Թուրքիայի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։