Թուրքիային ու Ադրբեջանին միավորում է ցեղասպանություն իրագործած պետությունների փիլիսոփայությունը. Բաբայան
16.08.2013,
17:41
Թուրքիային ու Ադրբեջանին միավորում է ցեղասպանություն իրագործած պետությունների փիլիսոփայությունը. «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Գաբալայում արած հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Թուրքիային ու Ադրբեջանին միավորում է ցեղասպանություն իրագործած պետությունների փիլիսոփայությունը. «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Գաբալայում արած հայտարարությունը։
Գաբալայում Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի երրորդ գագաթնաժողովում Գյուլը հայտարարել էր, որ թուրքական աշխարհի հիմնական խնդիրներից մեկն այսօր ղարաբաղյան հակամարտությունն է և ընդգծել էր, որ Անկարան այս հարցում մշտապես աջակցում է Բաքվին։ Նա նաև ցանկություն էր հայտնել, որ «Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովն ապագայում անցկացվի Լեռնային Ղարաբաղում»։
«Թուրքիան մշտապես աջակցել է Ադրբեջանին ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության ընթացքում։ Մեզ համար դա նորություն չէ, և մենք կարծում ենք, որ դրա համար հիմք է ծառայում ինչպես այդ պետությունների փիլիսոփայության ընդհանրությունը, այնպես էլ` նրանց պատճառով տեղի ունեցած իրադարձությունների համար քաղաքական պատասխանատվության հետ կապված մի շարք հարցեր լուծելու ցանկությունը»,– ասաց Բաբայանը։
«Ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը ցեղասպանություն իրագործած պետություններ են, երկրներ, որոնք ոչ բարոյական, ոչ պատմական, ոչ էլ քաղաքական տեսանկյունից չեն ընդունել ագրեսիայի և բռնության ակտերը, որոնք իրականացրել են ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Թուրքիայում այդ կատեգորիային են պատկանում հայերի, ասորիների, եզդիների, քրդերի, պոնտացի հույների ցեղասպանությունները, և մինչ օրս պաշտոնական ապարատը ոչ միայն չի ցանկանում ընդունել այդ իրադարձությունների փաստը, այլև պայքարում է այն երկրների հետ, որոնք ընդունում են դա։ Նույնն է անում նաև Ադրբեջանը»,– ավելացրեց նա։
Մեկնաբանելով Գյուլի` Ղարաբաղում գագաթնաժողով անցկացնելու ցանկությունը` Բաբայանը նշեց, որ դա հիշեցնում է Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հռետորությունը, ով «կիսաէքստազի մեջ հայտարարել էր, թե շուտով լողալու ենք Սևանա լճում»։
«Նորություն չէ, որ Թուրքիան նման հայտարարություններ է անում` հիմնականում Ադրբեջանին ռազմական գործողությունների դրդելով, փորձելով խախտել տարածաշրջանային անվտանգությունը, սակայն դա միամտություն է։ Կարծում եմ, որ նման հայտարարությունը նախևառաջ պետք է լրջորեն վերլուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների կողմից»,– ընդգծեց Բաբայանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-