Рейтинг@Mail.ru
USD
361.81
EUR
405.3
RUB
4.2671
GEL
139.08
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Թուրքիայում դեպի Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռի վայրէջքը պլանային էր. ՀՀ ԱԳՆ

15.10.2012, 13:48
Թուրքիայում դեպի Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռի վայրէջքը պլանային էր, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Թուրքիայում դեպի Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռի վայրէջքը պլանային էր, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Թուրքիայում դեպի Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռի վայրէջքը պլանային է եղել։ Այն իրականացվել է ձեռք բերված պայմանավորվածության համաձայն»,– ասաց Բալայանը։

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին», հղում անելով NTV հեռուստաընկերությանը, հայտնել էր, որ Թուրքիայի իշխանությունները երկուշաբթի Էրզրում քաղաքի օդանավակայանում հայկական ինքնաթիռ են իջեցրել։ Հեռուստաընկերության տվյալներով՝ վայրէջքից հետո կատարվել է ինքնաթիռի զննում։

Որոշ տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է «Էյր Արմենիա» ավիաընկերությանը։ -0-