Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Վաղ թե ուշ Արցախը կճանաչվի. ԼՂՀ ԱԳՆ ղեկավար

24.06.2013, 13:54
Վաղ թե ուշ Արցախը կճանաչվի, Մարսելի շրջանային «Լյա Պրովանս» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանը։
Վաղ թե ուշ Արցախը կճանաչվի. ԼՂՀ ԱԳՆ ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Վաղ թե ուշ Արցախը կճանաչվի, Մարսելի շրջանային «Լյա Պրովանս» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանը։

«Մենք կառուցում ենք ազատ հասարակություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և շուկայական տնտեսության վրա, նույնիսկ եթե մեկուսացումը չի հեշտացնում այս գործընթացը: Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն մնացած ամեն ինչի համեմատ, այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ կճանաչվեն՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման միջոցով, մեզ հույս է ներշնչում»,- նշել է ԼՂՀ ԱԳՆ նախարարը։

Օրաթերթում հրապարակված հոդվածում նշվում է, որ «Լե-Պեն-Միրաբոյի քաղաքապետարանում ընդունելություն է կազմակերպվել՝ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի պատվին, ում երկիրը 80-ականների վերջերին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, պայքար է սկսել հանուն անկախության»: Լե-Պեն-Միրաբո քաղաքի և Ղարաբաղի շրջկենտրոն Մարտունիի միջև  նաև բարեկամության հռչակագիր է ստորագրվել։  

«Այս հռչակագիրը խորհրդանշական արժեք ունի: Լեռնային Ղարաբաղն իր սեփական մշակույթն ունի և ձգտում է պետականության կերտման  համար օրինական իրավունք ձեռք բերել: Մենք լիովին աջակցում ենք ինքնորոշման համար Ղարաբաղի շարժմանը: Այն հույս է ներշնչում և Մարտունու և Լեռնային Ղարաբաղի մշակույթների ճանաչմանն ուղղված բոլոր միջոցառումները բարյացակամորեն կընկալվեն Լե-Պեն-Միրաբոյում»,- հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում նշել է Լե-Պեն-Միրաբոյի քաղաքապետ Միրաբո Միշել Ամիելը:

Նա Լե-Պեն-Միրաբո քաղաքի հուշամեդալով պարգևատրել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարին:

Հոդվածում նաև նշվում է, որ համաձայն ընդունված հռչակագրի՝ նախատեսվում է Լե-Պեն-Միրաբոյի և Մարտունիի միջև զանազան բնագավառներում համագործակցություն հաստատել: Միշել Ամիլն իր հերթին խոստացել է, որ 2014 թ. մարտին հերթական համայնքային ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում իր առաջին այցը նա կկատարի Լեռնային Ղարաբաղ: –0–