Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին

21.12.2025, 21:42
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին
Վարչապետը Սանկտ Պետերբուրգում  մասնակցել է  Եվրասիական տնտեսական Բարձրագույն  խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները նախ հանդիպել են նեղ կազմով, ապա՝ ընդլայնված կազմով։

Նիստի օրակարգում են նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորումը, ԵԱՏՄ զարգացման շրջանակում միջազգային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների խորացումը և այլ հարցեր։