Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակը հերքեց Լուկաշենկոյի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու հայտարարությունը

06.12.2018, 19:48
Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հերքեց Լուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու վերաբերյալ։
Վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակը հերքեց Լուկաշենկոյի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հերքեց Լուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու վերաբերյալ։

Հինգշաբթի Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կուլուարներում ասել է լրագրողներին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Բելառուսին։

Հայաստանի և ՀԱՊԿ երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Հայաստանը նախաձեռնեց և հոկտեմբերի 30–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչեց Յուրի Խաչատուրովին` նախօրոք չհամաձայնեցնելով այդ ընթացակարգերը կազմակերրպության մյուս գործընկերների հետ։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում նոյեմբերի 8-ին քննարկել են նոր գլխավոր քարտուղարի հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը արդիական է դարձել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո:–0–