Рейтинг@Mail.ru
USD
361.93
EUR
405.58
RUB
4.2677
GEL
139.12
2026 թ. հոկտեմբերի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

Վարչապետը` այն մասին, թե ինչով է զբաղվելու կառավարության ղեկավարի առաքելությունն ավարտելուց հետո

08.02.2019, 12:36
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է շվեյցարական RTS հեռուստաընկերությանը, թե ինչով է պատրաստվում զբաղվել, երբ ավարտի իր առաքելությունը որպես կառավարության ղեկավար։
Վարչապետը` այն մասին, թե ինչով է զբաղվելու կառավարության ղեկավարի առաքելությունն ավարտելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է շվեյցարական RTS հեռուստաընկերությանը, թե ինչով է պատրաստվում զբաղվել, երբ ավարտի իր առաքելությունը որպես կառավարության ղեկավար։

«Ես ինձ ժողովրդի վարձու աշխատողն եմ համարում։ Քանի դեռ նա գոհ է, ես շարունակում եմ իմ աառքելությունը։ Երբ ժողովուրդը որոշի ինձ ազատել այդ պաշտոնից, ես կարող եմ վերադառնալ լրագրողական աշխատանքի կամ գրքեր գրել»,– նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Վարչապետն ընդգծել է, որ իր առաջնահերթ խնդիրը «Հայաստանը կոռուպցիոն համակարգից ազատելն է», որի ավարտին երկրում կսկսվի «տնտեսական հեղափոխություն»։  

Փաշինյանը միաժամանակ ասել է, որ ամեն ինչ չէ, որ կախված է կառավարությունից, և նա ժողովրդի մասնակցության հույս ունի, ինչպես նաև ընդգծել է, որ «մեզ պետք է ներդրողներ» ներգրավել։ -0-