Рейтинг@Mail.ru
USD
363.85
EUR
422.87
RUB
4.2067
GEL
139.19
2026 թ. սեպտեմբերի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+21

Վրաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

11.04.2013, 19:14
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահի պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանը և վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Վրաստանի ԱԳ նախարարի բանակցությունները:
 
Մայա Փանջիկիձեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: -0-