Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Վրաստանի վարչապետը հինգշաբթի կժամանի Հայաստան

16.01.2013, 14:13
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին կժամանի Հայաստան, հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի վարչապետը հինգշաբթի կժամանի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին կժամանի Հայաստան, հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։

Երևանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և Էկոնոմիկայի նախարարների հետ։

Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:

Հինգշաբթի նախատեսված է նաև երկու երկրների կառավարության ղեկավարների ասուլիսը։ –0–