ԵՄ–ն դժգոհ է Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ համաձայնագրերի ուղղությամբ աշխատանքի տեմպերից
18.02.2013,
16:10
Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարները երկուշաբթի Բրյուսելում կայացած նիստի ժամանակ կոչ են արել արագացնել Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ ասոցացման մասին համաձայնագրերի նախապատրաստման աշխատանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարները երկուշաբթի Բրյուսելում կայացած նիստի ժամանակ կոչ են արել արագացնել Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ ասոցացման մասին համաձայնագրերի նախապատրաստման աշխատանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Խորհուրդը (ԵՄ արտասահմանյան գործերով) հիշեցնում է, որ Եվրախորհուրդը կոչ է արել համաձայնագրերի վերաբերյալ առաջընթաց ձեռք բերել` ներառյալ Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծում, որպեսզի ավարտի Վիլնյուսի (2013թ.–ի նոյեմբերի 28–29) Արևելյան գործընկերության գագաթնաժողովի աշխատանքը»,– ասվում է նախարարների կողմից Մոլդովայի և Անդրկովկասյան հանրապետությունների հետ հարաբերությունների քննարկումներից հետո եզրակացություններում։
Միաժամանակ ԵՄ ԱԳՆ ղեկավարները նշել են առաջընթացը, որը ձեռք է բերվել Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում ասոցացման մասին համաձայնագրի կնքման գործընթացում։
Նախարարական հանդիպման ամփոփիչ փաստաթղթում նաև տեղեկացվում է, որ ԵՄ–ն 2010–2013թթ.–ի ժամանակահատվածում 1,9 մլրդ եվրո է հատկացրել «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցներին` որպես անցկացվող սոցիալ–տնտեսական բարեփոխումների աջակցություն։--0—