Երազանքի Երևանն առաջիկա տարիներին իրականություն կդառնա նրա բնակիչների համար. Տարոն Մարգարյան
05.05.2013,
12:49
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Երևանի Ավագանու ընտրություններին գլխավորում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը, քվեարկեց իրենց քաղաքի վերաբերյալ Երևանի բնակիչների երազանքներն իրականություն դառնալու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Երևանի Ավագանու ընտրություններին գլխավորում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը, քվեարկեց իրենց քաղաքի վերաբերյալ Երևանի բնակիչների երազանքներն իրականություն դառնալու համար։
«Առաջիկա տարիներին իրենց քաղաքի վերաբերյալ երևանցիների երազանքներն իրականություն կդառնան»,– լրագրողներին հայտնեց նա` 1/17 ընտրատեղամասում քվեարկելուց հետո։
Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00–ը։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։
«Արդեն ութ տարի է ես աշխատում են տեղական ինքնակառավարման ոլորտում, և մոտիկից ծանոթ եմ Երևանի խնդիրներին։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք ներկայացրեցինք մեր նոր ծրագրերը»,– ասաց Մարգարյանը։
Մեկնաբանելով ընտրությունների օրը ՀՀԿ–ի կողմից ընտրակաշառքների բաժանման մասին խոսակցությունները` նա նշեց, որ նման տեղեկություն չունի։
«Եթե դուք նման տեղեկություն ունենք, դիմեք իրավապահ մարմիններին»,– լրագրողներին խորհուրդ տվեց Մարգարյանը։
Հատկանշական է, որ մինչև Մարգարյանի ընտրատեղամաս գալն այնտեղ մի փոքր միջադեպ տեղի ունեցավ. ընտրողներից մեկը թաց անձեռոցիկով ջնջեց անձնագրի դրոշմակնիքը և այն ներկայացրեց ընտրական հանձնաժողովի նախագահին։ Տվյալ փաստը գրանցվեց տեղական ընտրական հանձնաժողովի կողմից` ԿԸՀ ներկայացնելու համար։
Մինչ այդ ԿԸՀ նախագահ Մուկուչյանը տեղեկացրել էր, որ ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված սեմինարների շրջանակներում և կուսակցությունների լիազոր անդամների ներկայությամբ անձնագրերի դրոշմակնիքների թանաքի փորձաքննություն է անցկացվել, ինչպես նաև կոչ արեց ընտրողներին չփորձել ջնջել դրոշմակնիքները տարբեր միջոցներով, օրինակ` թաց անձեռոցիկով։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։
Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։
Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–