Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանը և Մինսկը ցանկանում են տնտեսական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնել

10.04.2013, 15:14
Երևանը և Մինսկը ցանկանում են երկկոմ տնտեսական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնել, չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակության հետ կայացած հանդիպումից հետո տեղեկացնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Երևանը և Մինսկը ցանկանում են տնտեսական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնել
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանը և Մինսկը ցանկանում են երկկոմ տնտեսական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնել, չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակության հետ կայացած հանդիպումից հետո տեղեկացնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Նկատի առնելով, որ Հայաստանն ու Բելառուսը տնտեսական համագործակցության մեծ ներուժ ունեն, զրուցակիցներն ընդգծել են տնտեսական հարաբերությունները երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին հասցնելու անհրաժեշտությունը և այդ համատեքստում քննարկել փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել հայ-բելառուսական քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունները:

Բելառուսական պատվիրակությունը նախօրեին մասնակցել է ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը։

Վլադիմիր Անդրեյչենկոն վերստին շնորհավորել և իր ու իր երկրի ղեկավարության անունից հաջողություններ է մաղթել նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում:

Նա ընդգծել է, որ Բելառուսը ջերմությամբ և եղբայրական զգացումներով է վերաբերում հայ ժողովրդին, անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին, ով մեծ դեր ունի ինչպես հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում:

ՀՀ նախագահը և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահը երկկողմ հարաբերություններում մեծապես կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաև օրենսդիր մարմինների ակտիվ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: –0–