Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Երևանը շահագրգռված է համատեղ այնպիսի ծրագրերի իրականացմամբ, որոնք կծառայեն Հայաստան–Ռուսաստան կապերի հետագա զարգացմանը և ընդլայնմանը

10.06.2013, 19:34
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին։
Երևանը շահագրգռված է համատեղ այնպիսի ծրագրերի իրականացմամբ, որոնք կծառայեն Հայաստան–Ռուսաստան կապերի հետագա զարգացմանը և ընդլայնմանը
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր աշխատանքն այս պատասխանատու պաշտոնում կնպաստի, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն էլ ավելի խորանան: Մենք շահագրգռված ենք համատեղ այնպիսի ծրագրերի իրականացմամբ, որոնք կծառայեն մեր կապերի հետագա զարգացմանը և ընդլայնմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:  

Դեսպանը նշել է, որ կներնդի բոլոր ջանքերը՝ հայ-ռուսական փոխգործակցության ներկա բարձր մակարդակն էլ ավելի ամրապնդելու և իր առջև դրված խնդիրների իրականացմանը հասնելու համար:  

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգային մի շարք թեմաների: Մասնավորապես, քննարկվել են ԱՊՀ-ի և ԵՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև ֆինանսական ու էներգետիկ բնագավառներում երկկողմ ծրագրերին առնչվող հարցեր:    -0-