Երևանի բնակիչների շուրջ 60%–ը Տարոն Մարգարյանին է տեսնում քաղաքապետի պաշտոնում. Gallup
14.03.2013,
14:18
Gallup International Association կազմակերպության կողմից անցկացված սոցհարցման տվյալների համաձայն, Երևանի բնակիչների 60 տոկոսը մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում տեսնում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Gallup International Association կազմակերպության կողմից անցկացված սոցհարցման տվյալների համաձայն, Երևանի բնակիչների 60 տոկոսը մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում տեսնում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Gallup International Association–ի հարցումն անցկացվել է մարտի 9–ից 11–ն ընկած ժամանակահատվածում Երևանի 1066 բնակիչների շրջանում։ Հաշվարկների սխալ լինելու հավանականությունը կազմում է 3 տոկոս։
Երևանի Ավագանու խորհրդի հերթական ընտրությունը կկայանա 2013թ.–ի մայիսի 5–ին։ Երևանի Ավագանու խորհուրդն ընտրում է քաղաքի քաղաքապետին։ Օրենսդրության համաձայն, քաղաքապետի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է այն խմբակցություններին, որոնք ընդգրկված են Ավագանու խորհրդի կազմում։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Ըստ Gallup International Association–ի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում որպես քաղաքապետ է տեսնում մայրաքաղաքի բնակիչների 17 տոկոսը, իսկ երրորդ տեղում է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը. նրա օգտին են խոսել հարցված բնակիչների 3 տոկոսը։
«2 տոկոս է հավաքել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկական տոկոս են հավաքել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաև Միավորված աշխատանքային կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը»,–հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա։
Ինչպես տեղեկացրեց Նավասարդյանը, հարցվողների 4 տոկոսը ոչ մի կոնկրետ մարդու չի տեսնում քաղաքապետի պաշտոնում, 5 տոկոսը` այլ թեկնածուների անուններ է նշել, 6 տոկոսը` դժվարացել է պատասխանել։
Նա ընդգծեց նաև, որ չի տրվել «ո՞ր քաղաքական ուժի թեկնածուին կտայիք նախապատվությունը» հարցը, քանի որ Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, և ոչ բոլոր քաղաքական ուժերն են ներկայացրել ցուցակները։
«Մենք քաղաքական ուժերին չէինք նշել նաև այն պատճառով, որ բնակչության մեծ մասը քաղաքապետի պաշտոնում ամեն դեպքում տնտեսավարի է տեսնում, ոչ թե քաղաքական գործչի։ Սակայն քաղաքական ուժերի հարցումը կանցկացվի մարտի 21–ից հետո, երբ կմեկնարկի նախընտրական քարոզարշավը»,– ավելացրեց նա։ –0–