«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրինագծի հայեցակարգը հաստատվել է
07.03.2013,
16:54
ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրինագծի հայեցակարգը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրինագծի հայեցակարգը։
Ինչպես կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, այդ հարցի շուրջ ներկայացված առաջարկներում նշվում են Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման հետ կապված գրեթե նույն խնդիրները։
«Անցած տարիների փորձը վկայում է, որ Երևանի համար մշակված, հաստատված և ներկայում գործող գոտիավորման նախագծերն ու կառուցապատման սխեմաները ի զորու չեն հավուր պատշաճի ապահովելու Փոքր կենտրոնի կայուն քաղաքաշինական զարգացումը»,–ասաց նա։
Բացի այդ, ըստ Ալավերդյանի, ճարտարապետական կերպարի միասնականության ապահովման նպատակով, քաղաքի ավանդական միջավայրը ձևավորող` ճարտարապետական տեսակետից արժեքավոր շենքերից ու շինություններից (որոնք կարող են ընդգրկված չլինել պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում) կազմավորված շարքային կառուցապատման որակական հատկանիշների պահպանման նպատակով նախատեսվում է առանձնացնել նաև արժեքավոր «միջավայրաստեղծ» շարքային կառուցապատման գոտիները և այդ գոտիներում ներառված շենքերի ու շինությունների արտաքին տեսքը փոփոխող վերակառուցումների սահմանափակումները։
Փոխնախարարը նշեց նաև, որ հայեցակարգով նախատեսվում է Երևանի փոքր կենտրոնը բաժանել գոտիների`առանձնացնելով այնպիսի տարածքները, որտեղ քաղաքաշինական միջամտություններ հնարավոր կլինի իրականացնել բացառիկ դեպքերում` ամենախիստ գնահատականներ անցկացնելուց հետո։
Միաժամանակ Ալավերդյանը տեղեկացրեց նաև, որ վարչապետը հանձնարարեց վեցամսյա ժամկետում ավարտին հասցնել օրինագծի նախապատրաստումը։ –0–