Рейтинг@Mail.ru
USD
362.32
EUR
405.44
RUB
4.2481
GEL
139.35
2026 թ. հոկտեմբերի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Երևանում կանցկացվի «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով ֆորումը

24.06.2013, 15:30
Հունիսի  26-27-ը Երևանում կանցկացվի «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Երևանում կանցկացվի «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով ֆորումը
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի  26-27-ը Երևանում կանցկացվի «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը։

Ֆորումին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամներ, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման բնագավառի փորձագետներ Հայաստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև` Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: –0–