Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+35

ԵՏՀ առևտրի նախարարը հուսով է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր կդառնա

10.09.2013, 18:06
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր կդառնա։
ԵՏՀ առևտրի նախարարը հուսով է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր կդառնա
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր կդառնա։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։ ՄՄ–ին միանալու որոշումը Երևանում դարձավ արևմտամետ ուժերի վրդովմունքի պատճառ։

Եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են ինտեգրման երկու մոդելները համատեղելու անհնարինության մասին։ Պաշտոնական Երևանը նշում է ԵՄ–ի հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

«Ես կասեի, որ մենք բոլորս պետք է շատ ակտիվ աշխատենք, որպեսզի հաջորդ տարվա ընթացքում կատարենք աշխատանքի հիմնական մասը, որպեսզի արդեն եվրասիական տնտեսական միությունում մենք միասին հիմնադիրներ լինենք։ Սակայն շատ հավակնոտ խնդիր է»,–  երեքշաբթի Մոսկվայում «Վեդոմոստի» թերթի կողմից կազմակերպված «ԿոմԱվտո 2013» համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտել է Սնեպևը, հաղորդում է Ինտերֆաքսը։

Ըստ նախարարի` այստեղ գլխավորը հենց Հայաստանի որոշումն է։

«Եթե այնտեղ որոշել են միանալ, հետագայում, իհարկե, տեխնիկական հարցերի մեծ քանակ է (առաջանում )` հնարավոր է նաև ոչ պարզ. սակայն դա արդեն այլ մակարդակի խնդիր է։ Կարևորը քաղաքական կամքն ու որոշումն է»,– ընդգծել է Սլեպնևը։

Խոսելով ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշման վերաբերյալ հետագա աշխատանքի մասին, Սլեպնևը նշել է, որ նախևառաջ կպահանջվի Մաքսային միությունում ընդունված չափանիշներին հայկական օրենսդրության հարմարեցումը։ –0–