Հայաստանի իշխանությունները գործնականում ամբողջությամբ անտեսել են ոչ իշխանական «քառյակի» պահանջները. քաղաքական ուժերի հայտարարություն
10.10.2014,
16:32
Հայաստանի իշխանությունները գործնականում ամբողջությամբ անտեսել են ոչ իշխանական «քառյակի» առաջադրած պահանջները, ասվում է ուրբաթ «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների և Հայ ազգային կոնգրեսի տարածած համատեղ հայտարարությունում։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանությունները գործնականում ամբողջությամբ անտեսել են ոչ իշխանական «քառյակի» առաջադրած պահանջները, ասվում է ուրբաթ «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների և Հայ ազգային կոնգրեսի տարածած համատեղ հայտարարությունում։
ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսը հունիսի 10–ին իշխանությանն էին ներկայացրել մինչև սեպտեմբերի 30-ը իրականացվելիք 12 կետերից բաղկացած հրատապ միջոցառումների և քայլերի պահանջ։ Ներկայացված պահանջների կատարման արդյունքները և հետագա համատեղ քայլերը կներկայացվեն ուրբաթ Երևանում կայանալիք հանրահավաքի ընթացքում։
«Ըստ էության, չի կատարվել քառյակի առաջադրած պայմաններից և ոչ մեկը, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկությունների շրջանառության հարկը 3,5%-ից իջեցվել է 1%-ի: Միաժամանակ ներմուծվել է պարտադիր փաստաթղթավորման պահանջ, ինչը մենաշնորհների և բարձր ստվերայնության պայմաններում վատթարացնելու է հազարավոր համաքաղաքացիների գործունեության պայմանները»,– ասվում է հայտարարությունում։
Կուսակցությունները նշում են, որ, կիրառելով կոշտ վարչարարություն ՓՄՁ-ի նկատմամբ, իշխանությունները վտանգում են ՓՄՁ-ի գործունեության շարունակականությունը և դրանց մի մասին դնում փակման վտանգի տակ:
Նաև, կուսակցությունների հայտարարության համաձայն, հարկային քաղաքականությանն առնչվող հարցերը նույնպես իրենց լուծումները չեն ստացել. այն է՝ ԱԱՀ-ի գանձման հետաձգումը սահմանից, արտոնագրային վճարներին, ընդհանուր հարկային բեռի իջեցմանը և հարկային վարչարարությանը վերաբերող խնդիրները:
Ոչ իշխանական ուժերը նշում են, որ չեն կատարվել 12 կետերում ամրագրված այն հարցադրումները, որոնք չեն պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ, հավելյալ ներդրումների ներգրավում կամ լրացուցիչ ժամանակ։
Քաղաքական ուժերը նշում են, որ անտեսվել են կուտակային կենսաթոշակային համակարգի, տեսանկարահանող սարքերի (արագաչափերի), կարմիր գծանշումներով վճարովի կանգառների, Որոտանի ՀԷԿ-երի, «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետ կապված հարցերը։
Հայտարարությունում նշված է, որ լուծված չեն նաև գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման և հասցեական պետական օժանդակության խնդիրները: Կարևորագույն խնդիրներից չլուծված են մնացել նաև բանկային վարկերի տոկոսադրույքների իջեցման հարցերը, որոնք արգելակում են ՀՀ-ում ներդրումային գրավչության բարելավումը:
«Վերջին մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի 40%-ով թանկացումը հանրապետության քաղաքացիների և տնտեսավարողների համար լրջագույն լրացուցիչ ֆինանսական բեռ է, որն ապացուցում է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են բնակչության հետագա աղքատացման, հայկական ապրանքների և ծառայությունների մրցունակության իջեցման քաղաքականությունը՝ հասարակության շահը ստորադասելով խոշորագույն բնական մենաշնորհի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի այսպես կոչված ֆինանսական առողջացման գործընթացի ապահովմանը»,– ասվում է հայտարարությունում։
Քաղաքական ուժերը նշում են, որ իշխանություններն անպատասխան են թողել նաև ընտրական օրենսգրքի բարեփոխման ընդդիմության պահանջը, մասնավորապես՝ 100% համամասնական ընտրակարգի անցման և ընտրական գործընթացի, ընտրողների ցուցակների հստակեցման և քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակման հարցերի վերաբերյալ:
Եռյակի կարծիքով, նաև հստակ պաշտոնական պատասխան չկա նաև Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության պարագայում ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետի հնարավոր տեղակայման վերաբերյալ:
«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները, ըստ էության, գրեթե ամբողջապես անտեսել են Քառյակի կողմից առաջադրված 12 կետերի ոչ միայն փաստացի կատարումը, այլև համարժեք չեն արձագանքել նույնիսկ մոտ ապագայում դրանց կատարմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Իշխանությունների նման արձագանքը վկայում է, որ իշխող քաղաքական ուժը պատրաստ չէ գնալ երկխոսության հանրության հետ և բավարարել ժողովրդի նվազագույն պահանջները: Ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն հաղթահարել համատարած, համակարգային կոռուպցիան և իրականացնել երկրի մարտահրավերներին համապատասխանող արդյունավետ կառավարում: Իշխող վարչակարգն, այսպիսով, սպառված է, և հասարակությունը նրա հետ չի կարող կապել երկրի զարգացման որևէ հեռանկար»,– ասվում է հայտարարությունում։ -0-