Երկու ամսով կփակվի Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը (ՍԽԵՄԱ)
11.09.2024,
11:21
Սեպտեմբերի 11-ից 2 ամսով կփակվի Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը. ՍԽԵՄԱ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 11-ից երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանի տրանսպորտային հանգույցի՝ Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ այդ ուղղությամբ երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի։