ԱՆ․ Բաղրամյան պողոտայում իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան
13.06.2024,
10:42
Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 12–ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան,հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։
Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
Նշենք, որ հունիսի 12–ին Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։