ԱՆ. մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած
18.03.2020,
16:37
72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ», – նշում են ԱՆ–ից:–0–